Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

ՊՆ

 

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ», - գրել է ՊՆ խոսնակը:

-- 00—ՄՀ