2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

.

Հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի շարժական հանգույցներ:

ՀՀ ՊՆ

Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման գործողությունների հաջորդականությունը:

--0-- ՍՊ