Մարդուն չի կարելի մեղադրել չեղած բանի համար. Գևորգ Պետրոսյանը՝ Ծառուկյանի հոդվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 9, 24News

գև

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գառում է արել՝ անդրադառնալով նաև Գագիկ Ծառուկյանի դատվածության վերաբերյալ հոդվածի մանրամասների հրապարակմանը:

«Նոր աղբանոցից լուրեր ստացվեցին Նիկոլ Փաշինյանի շշուկով...

Փաշինյա՛ն, աղբանոցում ի՞նչ կա...

Փաշինյա՛ն, երերում ես, դողում ես, ինչի՞...

Տնտեսական հեղափոխությունն արեցիր, մրսեցի՞ր...

Դու ի՞նչ վարչապետ ես, որ քո մարզպետները՝ մարզերն անտեր թողած, լծվել են Ծառուկյանին քարկոծելու գործին:

Դու այդքան իրավագիտակցություն չունես, որ հասկանաս, որ մարդուն չի կարելի մեղադրել չեղած բանի համար: Դու ո՞ւր, անմեղության կանխավարկածն ո՞ւր...

Էդ լայվերիդ ու կորոնավիրուսի փոստատարի փոխարեն օրենք կարդա, կարող ա պետք գա քրեակատարողական հիմնարկում...

«Ժողովրդի՛ վարչապետ», բացի հետդ քայլած ապիկարներից, ոչ ոք մեղավոր չի, որ այլևս զրոյական վարկանիշ ունես հպարտ քաղաքացիների շրջանում:

Արա, էդ էլ Ծառուկյանի մեծահոգության դիմա՞ց, որ հրաժարվել ա մերձավոր գործընկերներիդ մասին (21+) «հետաքրքիր նյութեր» ձեռք բերելու հնարավորությունից...

Հասկացանք՝ արդեն խեղդվում ես, փոխանակ ջրասուսակ կանչես, մարզպետ ես ներգրավում...

Ամո՛թ քեզ...

Հիշում եմ՝ ոնց էիր գլխիկոր անցնում Ծառուկյանի առջևով, ու ոնց մուրացիր վարչապետ կարգվելուդ՝ քո մասով անկատար թողնված Հուշագիրը...

Խաբված ժողովուրդ ջան, քիչ մնաց...

Համբերե՛ք...»:

--0—LՄ