Աղջի՛կ, Ծառուկյանն իր ելույթում վարչապետի անուն տվել ա՞, որ դու՝ որպես խոսնակ, ծավալվես

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 6, 24News

խոսնակ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը:

«Հերթական անգրագետ մոտեցումը...

Աղջի՛կ, ուզում եմ հասկանալ, թե նախ դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել ա՞, որ դու՝ որպես խոսնակ, ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել:

Երկրորդ, մի քիչ ֆայմ ա պետք ունենալ...

Եթե ինքը քրեական գործերից մտավախություն ունենար, անձայն կապրեր...
Էնքան չես հասկանում, որ քո այդ արձագանքով մատնում ես, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը, փաստորեն, քո ղեկավարն է...

Դու, եթե կարող ես, խոսիր այն մասին, թե ի՞նչ եղավ ղեկավարիդ խոստացած տնտեսական հեղափոխությունը, ու՞ր փախան դռան հետևում հերթ կանգնած օտարերկրյա ներդրողները, կամ ինչ խաբար կա թալանված փողերի փաստացի վերադարձից:

Հա՛, վատ չէր լինի, որ մի երկու բան էլ ասեիր էս վերջին՝ սիգարետ-ադամանդ-զենք եռանկյունուց...

Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը:

Բա էլ ինչո՞վ եք տարբերվում նախկիններից...»։

Նշենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անցկացրած խորհրդի նիստից հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»:

--0--ԼՄ