ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ից մինչև 19-ը, հաղորդում է El Partidazo de COPE-ը:
Նշվում է, որ թիմերը մինչև հունիսի 1-ը չեն կարողանա վերադառնալ խմբային պարապմունքներին: Լա լիգայի ղեկավարությունը մտադիր է խաղացողներին առնվազն 14 օր տալ նախապատրաստվելու համար:
Սպասվում է, որ խաղերի ամբողջական ժամանակացույցը կհրապարակվի մայիսի 28-ին:
«Մրցումները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ առողջապահական մարմինները դա հնարավոր համարեն», - թվիթերյան իր էջում գրել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ավելի վաղ, Դենիս Չերիշևը խոսել էր Իսպանիայի առաջնության վերսկսման մասին: