Նիկոլի տերերը հրամայել են ցեղասպանությունը մոռանալ, ոգեցնցման նոր տեսություն է հորինել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Նիկոլի տերերը հրամայել են Հայոց ցեղասպանությունը մոռանալ, և նա ոգեցնցման նոր տեսություն է հորինել, որը ձեռնտու է մեր թշնամուն։ Ներողություն եմ խնդրում միլիոնուկես նահատակներից, որ այսօր նման ացելություն է եղել Ծիծեռնակաբերդ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով ցեղասպանության 109-րդ տարելիցին ուղղված Փաշինյանի ուղերձին։ 

Գրականագետի խոսքով, Էրդողանը երեկվա իր ելույթում սպառնացել է Փաշինյանին, որ սփյուռքի հետ կապերը խզի և մոռանա ցեղասպանությունը, քանի որ Էրդողանը սարսափում է սփյուռքից, հակառակ դեպքում գործողությունների կդիմի։  

«Նիկոլը հայ սակրավորի կյանքը վտանգի է ենթարկում, ականազերծում է դաշտերը, որ թուրք ասկյարին բան չլինի, ազատ մուտք գործի մեր ինքնիշխան տարածք, նման ոճրագործություն պատմության մեջ չի եղել։ Բայց հայ ժողովուրդը մահվան մտքի հետ չի հաշտվի, պատմությունը նման դեպքեր արձանագրել է, որ հիասթափությունից հետո նորից դուրս ենք եկել պայքարի»,- ընդգծեց գրականագետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Հերմինե Միքայելյան