Բլինքենը վերադառնում է Իսրայելից՝ առանց հրադադարի շուրջ պայմանավորվածության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Screenshot_1

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի Թել Ավիվում հանդիպել էր իսրայելցի պատանդների հարազատներին: Սա նրա յոթերորդ այցն է տարածաշրջան՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» արյունալի հարձակումից ի վեր: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նպատակն է հրադադար հաստատել Գազայի հատվածում, որի դիմաց պետք է ազատ արձակվեն պաղեստինցիների ձեռքում գտնվող իսրայելցի պատանդները, գրում է Ամերիկայի Ձայնը:

Բլինքենն ու Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այցելել են Գազայի հատված: Բլինքենն ասել է, որ Իսրայելը կարևոր զիջումների է գնացել՝ թույլ տալով ավելի շատ օգնություն հասցնել պաղեստինցիներին՝ հավելելով, թե սպասում են «Համասի» որոշմանը՝ ընդունել սեղանին դրված պայմանները:

««Համասը» պետք է որոշի, թե արդյոք կընդունի այս պայմանները և կփոխի իրավիճակն այն մարդկանց համար, որոնց մասին հոգ է տանում: Ժամանակ չկա»,- ասել է Բլինքենը։

Իսրայել, Հորդանան և Սաուդյան Արաբիա կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղարը վերադարձել է՝ առանց կրակի դադարեցման մասին պայմանավորվածության:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ