Ադրբեջանում հայտնաբերվել է Իրանից բերված 87 կգ թմրանյութ, կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

թմ.j

Ադրբեջանի թմրամիջոցների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Նեֆթչալայի շրջանի նախկինում դատապարտված բնակիչ Սադիգ Ալեքպերովին, ով ձկնորսի անվան տակ զբաղվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին, նրա մոտ հայտնաբերվել է Իրանից Ադրբեջան առաքված 87 կգ թմրանյութ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

--00—ԼՀ