Էդմոն Մարուքյանը ՀՔԾ-ում է, ԼՀԿ ղեկավարը պետք է նաև դատաբժշկական փորձաքննություն անցնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մայիսի 13-ին՝ ժամը 16:00, հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ միջադեպի հարցով բացատրություն տալու։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաև հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»,- գրել էր Մարուքյանը և կից փաստաթուղթ հրապարակել առ այն, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ուստի փորձաքննության ենթարկվելու համար պատգամավորը պետք է ներկայանա ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոն:

փաստ