Կոչ եմ անում իշխանությանը՝ ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

դավիթ խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումների ընթացքում իշխող ուժի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին, որի հռետորաբանությունը, ըստ Խաժակյանի, բնորոշ էր քաղաքական մրցակցին և միտված էր ներազդելու ՄԻՊ գործունեությանը։ Գրառումը՝ ստորև․

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումների ընթացքում իշխող ուժի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես եկավ ելույթով, որի հռետորաբանությունը բնորոշ էր քաղաքական մրցակցին և միտված էր ներազդելու ՄԻՊ գործունեությանը։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում Մարդու իրավունքների պաշտպանները ժողովրդավարության հենասյուներն են և լինելով անկախ պաշտոնատար անձինք պահանջում են համապատասխան վերաբերմունք և քաղաքական զսպվածություն այդ ինստիտուտի նկատմամբ։

Որպես Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակ կոչ եմ անում քաղաքական իշխանության ներկայացուցիչներին ՄԻՊ գործունեության նկատմամբ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են գնահատվել որպես ճնշում՝ պաշտպանի գործունեության և անկախ դատողությունների վրա»։