Որևէ մեկը չի ասում՝ անմեղացրե՛ք մեղավորին. Կարապետյանը՝ Քոչարյանի միջնորդության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է նաև այն հարցին, թե ինչու է միջնորդություն ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: 

«Տրամաբանությունը պարզ է. նախևառաջ, ինչպես շատերը, չափազանզ շահագրգռված եմ, որպեսզի մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի:

Երկորրդը. ես հարգում եմ և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը ԱՀ-ի և ՀՀ-ի անկախության և կայունության գործընթացում:

Երրորդ. 2 տարի է համարյա՝ այս դատական գործընթացը տևում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է այն տևել. այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Հարցին՝ չեք վախենում հասարակության գնահատականից իր անձի հանդեպ այս քայլից հետո, Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է, իսկ թե ինչպես կգնահատեն իր քայլը, հիմնավորել է:  

«Կարծում եմ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որևէ մեկը չի ասում՝ անմեղացրե՛ք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքնեը՝ պրոցեսը կատարե՛ք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»,-ասել է Կարեն Կարապետյանը: