Շատ ավելի լարված իրավիճակներ կան, երբ պառլամենտում իրար ծեծում, ջարդում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այն տեսակետին է, որ քրեական մշակույթը մեր երկրում արմատավորվել է տասնամյակներով՝ նախկին իշխանությունների մասնակցությամբ: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած ողբերգական ու սահմռկեցուցիչ դեպքերին:

Անդրադառնալով Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ խորհրդարանում տեղի ունեցած հայհոյախառն լեզվակռվին՝ Զոլյանը նշեց. «Մեր գործընկերները հատուկ են սադրում, բայց դրա հետևանքն այն է լինում, որ ընկնում է խորհրդարանի վարկանիշը: Չնայած դրամատիզացնել պետք չէ, քանի որ շատ ավելի լարված իրավիճակներ կան, երբ պառլամենտում իրար ծեծում, ջարդում են: Վատն այն կլինի, երբ ԱԺ-ում ընդհանրապես բանավեճ չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։