Լավ օրից չէ, որ մարդիկ փայտ ու աթար են վառում, բայց որ վառում են, փաստ է. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ցավով է արձանագրում, որ գյուղական համայնքներում մարդիկ հիմնականում փայտով ու աթարով են ջեռուցում իրենց տները, իսկ դա նրանց լավ օրվա մասին չի խոսում:

24News-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այն որոշմանը, ըստ որի՝ պետությունը 50 տոկոսով կփոխհատուցի մինչև 10 հազար դրամ գազ, ու 5 հազար դրամ էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիների կոմունալ գումարները, Պապոյանն ասաց․
«Լավ օրից չէ, որ մարդիկ փայտ ու աթար են վառում, բայց որ վառում են, փաստ է: Ես չեմ ուզում մեկնաբանել, թե 10 հազար կամ 5 հազար դրամն ինչ գումար է, բայց կարող եմ ասել, որ մարդիկ կան, որոնց համար 1000 դրամ աջակցություն էլ մեծ գումար է»:

Մանրամասները՝ տեսանյութում։