«Ալաշկերտի» ֆուտբոլիստները անցել են կորոնավիրուսի թեստավորում. պատասխանները բացասական են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ալաշկերտֆա

«Ապրիլի 22-ին և 23-ին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Ուրախությամբ նշենք, որ բոլոր թեստերի պատասխանները բացասական են: Այսպիսով, մեր թիմը պատրաստ է մարզումների վերսկսմանը` պահպանելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Մարզումները կանցկացվեն 2 տարբեր խմբերով` տարբեր ժամերի»,- ասված է հայտարարության մեջ: