Բրազիլացի ֆուտբոլիստը կհամալրի «Ալաշկերտի» շարքերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

բրազիլացիֆուտբոլիստ
բրազիլացիֆուտբոլիստ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ձախեզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ. այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյաֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկ մրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում: 2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները: Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջինակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր: Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը: