Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Գրիգոր Նարեկացու մասունքը. արարողությունը կհեռարձակվի առցանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

մասունք

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։ Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Արարողության հեռարձակմանը կարող եք հետևել առցանց ժամը 16:00-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում, «Շողակաթ» հեռուստաընկերության էջերում: