Ավինյանը կոչ է անում խանութներին մարտի 24-ից 10։00-12։00-ը հատկացնել թոշակառուների համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News 

հասարակական

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

«Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք», - նշել է նա։