2022 թ. սեպտեմբերին անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46 հազար կենսաթոշակառու և նպաստառու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

l-0x240wh-940x548z-0.8362.jpeg

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։

2022-ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք են կատարել շուրջ 46000 կենսաթոշակառու և նպաստառու:

Հիշեցնենք, որ այս պահին 10% հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ «ԱԿԲԱ բանկը», «ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը»։ 

Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 5000 դրամը։

Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

--00—ԶՀ