«5-րդ ալիքի» սեփականատիրոջ գործով միջնորդությունը մերժվեց․ դատախազը բացարկ չի հայտնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

թավադյան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանի՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռևս մեղադրական եզրակացություն չի կազմվել։ Նա կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։

Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալը կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը):