Ռոբերտ Քոչարյանը շնորհավորանքը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

քաղաքական

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Շնորհավորելով նշանավոր տոնի  և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։