Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 490-ի, հիվանդ է՝ 24,3 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News   

կորոնավիրուս

Մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների թիվը գերազանցել Է 24,3 հազարը, մահացել Է 490 բնակիչ: Այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն։ Գրել է ТАСС-ը։

Ավելի վաղ «Վանի» տեղեկատվական պորտալը, վկայակոչելով տարածաշրջանային իշխանությունների տվյալները, տեղեկացրել Է 23,6 հազար հիվանդի և 491 մահացածի մասին (հաշվի առնելով ևս մեկ զոհը Հոնկոնգում):

Կենտրոնական իշխանությունների տվյալներով՝ երկրում բժշիկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ:

Պորտալի նոր տվյալներով՝ ապաքինվել Է 846 մարդ: Նահանգների շրջանում վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում Է Հուբեյը (16,6 հիվանդացած), որտեղ մահացել է 479 մարդ: Այնուհետ Չզեցզյան ու Գուանդունի նահանգներն են, որտեղ վիրուսից ոչ ոք չի մահացել և կա համապատասխանաբար 829 և 813 ախտահարված: Պեկինում այդ ցուցանիշը կազմում Է 228 (մեկը մահացել Է։