Շիրակի մարզում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վ.

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», բեռնատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող ավտոբուսը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաաքացիների, օպերատիվ են գործել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:  
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ