Գողթ գյուղում վթարի հետևանքով կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

վթար

Փետրվարի 14-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Գողթ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գողթ գյուղի սկզբնամասում «Lexus RX 350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անանիա Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահելով հայտնվել հարակից դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Արտաշես Մ., ծնված 1997 թ. և Արմեն Ա., ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: