Եթե ապավինում եք Թուրքիայի ողորմածությանը, ապա կունենաք 10 հազար քկմ ՀՀ՝ մեջը հպարտ քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Հայոց ցեղասպանության զոհերի իրական քանակը ճշտելու մասին խոսակցության առաջին անգամ ականատես եմ եղել 2019-2020 թ-ին Հայոց ցեղասպանության ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հանդիպման ժամանակ, երբ կարծեմ մի լեհական կազմակերպություն այս թեմայով դրամաշնորհ էր առաջարկել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ գիտնականի, այդ առաջարկն անմիջապես մերժվել մի քանի պատճառներով։ Առաջին, հարյուր տարի առաջ տեղի ունեցած մարդահամարները տարբերվում են ժամանակակից մեթոդաբանությունից, բազմաթիվ մարդիկ ուղղակի գրանցված չեն եղել, երկրորդը, Ցեղասպանության 1.5 մլն զոհերը սրբադասված են, այն դարձել է խորհրդանիշ, և երրորդը՝ սա թուրքական նարրատիվ է, պահանջ։

«Եթե բացում ես թուրքական այլընտրանքային պատմագրությունը, այնտեղ կարող ես հանդիպել, որ եղել են որոշ կոտորածներ, որոնց զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլև թուրքերն ու այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Այս իշխանությունների համար կարմիր գիծ չկա, հիմա էլ ցեղասպանության հարցն են քննարկում», - նկատել է նա։

Հարցին, իսկ միգուցե ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ՀՀ իշխանությունները ստիպվա՞ծ են Թուրքիայի հետ երկխոսում, որպեսզի ստանան անվտանգային երաշխիքներ, Մելքոնյանը նկատել է։ «Եթե ՀՀ իշխանությունները Թուրքիայից են ակնկալում անվտանգություն, ապա թուրքերը մեզ կտան այն՝ 10 հազա քկմ-ոց Հայաստան, որտեղ կլինեն շատ հպարտ քաղաքացիներ, փաբեր ու ոստիկաններ։ Անվտանգությունն էլ կապահովեն թուրք զինվորները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ