Երեք քայլ, ու կյանքը կլավանա պետք է ճիշտ արտաքին կողմնորոշում. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Հայաստանի տնտեսությունը, մարդկանց կյանքը հնարավոր է կտրուկ լավացնել, եթե կատարվեն հստակ երեք քայլեր այդ ուղղությամբ։ Այդ մասին 24TV-ի եթերում ասել է Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Արշակ Հակոբյանը՝ նշելով, որ այս ամենի համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն։

«Հայաստանին այս պահին անհրաժեշտ է քաղաքական կայունություն, ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների խորացում, անվտանգային միջավայրի ապահովում։ Բոլոր այն հայտարարությունները, թե հիմա ՀՀ-ում ներդրումների հոսք է, պոպուլիզմի դաշտից են ու ունեն նախընտրական տրամաբանություն», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ