Գյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Այս պահին Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել է, ասել են 90 տոկոսանոց փոխհամաձայնություն կա Ալիևի հետ, որ մեր կանոնավոր բանակը կանգնած մնա այնտեղ, որտեղ կանգնած է, միայն մեկ հատվածում կարող է համարժեք փոխանակման գնանք, բայց պայմանով, որպեսզի միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության ներքո։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանը նշեց, որ առաջարկվել է Ոսկեպարի ճանապարհին՝ դրոշի հատվածի կողմից այլընտրանքային ճանապարհ կառուցել, բայց գյուղացիները ընդդիմացել են՝ լավ հասկանալով, որ կրկին հող է նախապատրաստվում միակողմանի հանձնման համար․ «Ասել են, որ սահմանապահներ պետք է լինեն և մեր և Ադրբեջանի կողմից, հիմնականում սա է եղել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոսկեպարցիները միայն իրենց ուժերով կարողացան ժամանակավոր կասեցնել պետականության անկման գործընթացը։

«Բայց սրանով գործընթացները չեն ավարտվել, իշխանության նպատակը գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելն էր, սակայն ոսկեպարցիները մեկ սանտիմետր պատրաստ չեն զիջելու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ