Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Screenshot_1

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան վարչական շրջանի աղբավայրում հակատանկային ականներ կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանը:

Ահազանգով ժամանել են նաև էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ սակրավորական խումբը: Սակրավորները հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված: Դեպքի վայր է ժամանել նաև էջմիածին խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչը:

--00—ՅՄ