Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պայթեցման աշխատանքներ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News 

զինամթերք

Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից: 

Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում:

ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:

 --00—ՄՀ