«Նշանակվել է ծառայողական քննություն»․ ՆԳՆ-ն՝ Վարդանյանին խոշտանգելու մասին հայտարարություններից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

գգ

 

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկությունը հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ին։

««ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր փաստաբանները ներկայացրին սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները․ Սամվել Վարդանյաանին ձերբակալվածների պահման վայր  տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

--00—ՍՊ