Ի՞նչ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն Իսրայելի դեմ Իրանի հարձաման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Screenshot_1

Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած ավելի քան 300 անօդաչուների և հրթիռների ոչնչացումը Սպիտակ տունը որակում է Իսրայելի, Միացյալ Նահանգների և գործընկերների «ռազմական ձեռքբերում», գրում է Ամերիկայի Ձայնը։

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմ քաղաքի գիշերային երկինքը լուսավորվել էր Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած անօդաչուների ու հրթիռների, և նրանց ուղղությամբ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի պատճառով:

Իսրայելական բանակի համաձայն, Թեհրանն ավելի քան 300 անօդաչու ու հրթիռ էր արձակել հրեական պետության դեմ, որի 99%-ը խոցվել էր ԱՄՆ և այլ գործընկերների օգնությամբ:

Իրանը նախազգուշացրել էր, թե հարվածելու է Իսրայելին՝ որպես պատասխան, երբ այս ամսվա սկզբին իսրայելական ավիահարվածը ավերակների վերածեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանական հյուպատոսությունը, ինչի հետևանքով զոհվեց 12 հոգի, այդ թվում՝ իրանցի երկու գեներալներ:

X հարթակում տարածված հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է ամերիկայն ռազմուժի մասնակցությունը Իսրայելի պաշտպանության գործում և կրկնել ԱՄՆ-ի «երկաթյա» հանձնառության մասին՝ ապահովելու հրեական պետության անվտանգությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ