Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

գ

 

Ազգային Ժողովի փաստացի նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակավ վիրավորում է ՀՀ քաղաքացուն՝ նրան անվանելով ոչնչություն, իսկ քպ կոչվող կուսակցությունը այդ վիրավորանքի տեքստը դնում է իր ֆեյսբուքյան էջի վրա։ Ալեն Սիմոնյանի կողմից խուլիգանության այս հերթական դրսևորումը նրա նախորդ արարքների համար պատասխանատվության չենթարկվելու արդյունքն է։ Այդ մասին գրում է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը․

«Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը թանկարժեք մեքենաներով երթևեկելու, անարդյունավետ գործուղումների վրա պետբյուջեից միլիոններ ծախսելու, հովանավորության ու դրանով անհագ հարստանալու համար է միայն»,- նշել է նա։ 

--00—ՍՊ