Ներքին Խնձորեսկում հայ հովիվը մոլորվել է, ադրբեջանական զինուժը կրակ է բացել նրա ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

284543

«Հայկական ժամանակը» հայտնում է, որ ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկի սահմանագոտում ոչխարներ արածեցնող հայ հովիվը մոլորվել է:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հովվի ուղղությամբ, ինչի հետևանքով կարճատև միջդիրքային փոխհրաձգություն է տեղի ունեցել։

Միջադեպը հետաքննելու համար սահմանապահները դիմել են ադրբեջանական կողմին։

--00—ՅՄ