Փաշինյանին ենք ներկայացնելու Արցախ վերադարձի ծրագիրը, պատրաստ ենք անգամ ինքնորոշման ցածր մակարդակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Հայաստանում Արցախի ղեկավարության գործունեությունը Արցախի հարցը բաց է պահում, թույլ չենք տալու, որ հարցը փակվի։ Մեր ամեն մի քայլը հաշվարկված է, որպեսզի Հայաստանի համար որևէ խնդիր չառաջանա, երկու պետականություններն էլ մեզ համար հավասար կարևոր են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի ղեկավար Մետաքսե Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով, արցախցիների հետ քննարկումներ են ընթանում, շուտով Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը կներկայացնեն իշխանությանը և միջազգային կառույցներին․ «Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումը չի չեղարկվում, այն տարբեր աստիճաններ ունի և ցածր մակարդակի վրա նույնիսկ արցախցին կարող է վերադառնալ»։

Խոսելով Տավուշից տարածքներ Ադրբեջանին տալու իշխանության հայտարարությունների մասին՝ Հակոբյանը նշեց, որ Արցախը նախերգանքն էր, պետք է կանգ առնել, քանի ուշ չէ, Բաքուն որքան կարողանա, խլելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ