Հետևում էի՝ ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում մեր ճանապարհով

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Մետաքսե

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.

«Շուտով 8 ամիս կլինի, ինչ բոլորիս կյանքը գլխիվայր շուռ է եկել. Տեսանյութը ես եմ նկարել Ստեփանակերտից: Մոտ մեկ ժամ հետևում էի, թե ինչպես է ադրբեջանցիների բեռնատարների շարասյունն անցնում ՄԵՐ ճանապարհով:

Զգացմունքներն անասելի են, սակայն սթափ եմ ու չեմ տրվում զգացմունքներին, հստակ գիտակցում եմ, որ արդեն 3 տարի է, ինչ յուրաքանչյուր օր ու ժամ գնում ենք դեպի կործանում: Կործանվում ենք, քանզի ստոր, ճղճիմ, ընչաքաղց, տգետ, անհայրենիք, անսեռ ու անդեմ իշխանությունները կան: Կործանվում ենք, քանզի 3 տարվա ընթացքում ԱԶԳից դարձանք գյումրեցի, երևանցի, արցախցի, սյունեցի, ապարանցի, լոռեցի...

Փրկությունը մեկ ճանապարհ ունի. պետք է անհապաղ համախմբվել և հեռացնել այս հանցագործ իշխանություններին և թույլ տալ հայամետ ու ազգային մտածողությամբ ուժերին, գիշերուզօր աշխատելով, փրկել ՀԱՅին ու ՀԱՅՐԵՆԻՔը: Ժամանակը մեր դեմ է աշխատում, հօգուտ՝ թշնամու և Փաշինյան Նիկոլ / Հակոբյան Աննա հանցագործ կլանի»:

--00--ԱԹ