Դժվար է ասել, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան անվտանգության այն երաշխավորն է, որը պետք է ՀՀ-ին․ Ռեմիզով 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ֆֆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ընդլայնի օրակարգը՝ անդամ երկրների համար իր պահանջվածությունը բարձրացնելու նպատակով: Նման կարծիք է հայտնել Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը։

«ՀԱՊԿ-ը պետք է ձևավորի թեմաներ, որոնց միջոցով այն պահանջված կլինի կազմակերպությունում անդամ երկրների աչքում, կընդարձակի իրավասությունները։ Այդ թեմաների թվին է պատկանում Հյուսիս-Հարավ երթուղով կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը, այդտեղ պոտենցիալ կա։ ՀԱՊԿ բոլոր անդամ երկները հետաքրքրված են այդ նախագծերով», - ասել է նա։ 

Նշվում է, որ քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը «սառեցնելու» մասին թեմային,  որի վերաբերյալ բազմիցս խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի շրջանակներում փորձագետները նշել են, որ կազմակերպությունը նախկինի պես Հայաստանի սուվերեն տարածքը համարում է իր պատասխանատվության գոտին․

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը, ապա դա լուրջ չէ։ ՆԱՏՕ-ն չի ձգտում անմիջական պատասխանատվություն ստանձնել այդ տարածաշրջանում։ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը տեխնիկապես կարող է  դա անել, Թուրքիան է: Բայց հազիվ թե Թուրքիան անվտանգության  այն դոնորն է, որը պետք է Հայաստանին»,- ասել է ռուս վերլուծաբանը։

--00—ՍՊ