Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրնն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ար.

Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում Ազգային արխիվի հրավերով Հայաստան էին ժամանել  Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Կառլոս Սերանո Վասկեսը և Հնդկաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգը։ 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Կառլոս Սերանո Վասկեսի և Սանջայ Գարգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային արխիվի՝ Արխիվների միջազգային խորհրդին վերաանդամագրվելու և համագործակցությունը շարունակելու հարցերը։ Կարևորվել է Հայաստանի ազգային արխիվում իրականացվող թվայնացման գործընթացը։

Հանդիպման ավարտին Կարլոս Սերանո Վասկեսը փոխտնօրեն Արտակ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ազգային արխիվում, ծանոթացել արխիվապահոցներին ու նորաբաց ցուցասրահին։

Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ համագործակցության հուշագիր կնքել և համատեղ ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ տանել, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի փոխանակում ու փաստաթղթերի պատկերագրքի կամ ժողովածուի հրատարակում կատարել, թվայնացման ոլորտում փորձի փոխանակում, ինչպես նաև կադրերի վերապատրաստում անել։

--00—ԼՀ