Բաքուն խոշտանգում էր արցախցիներին, հարձակվել էին ու փակել ենթակառուցվածքների բոլոր ելքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

 

«Ակնհայտ է, որ Արցախում Ադրբեջանն ուներ լիարժեք հայաթափման նպատակ, կամ այնպես անել, որ մարդիկ դուրս գան իրենց բնակավայրերից՝ լինելով հազարամյակների բնիկ ժողովուրդ»։ Այս մասին «Բաքվի հանցագործությունները Արցախում․ արցախցիների վերադարձի իրավունքը» քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշեց, որ ի սկզբանե Բաքվի նպատակը եղել է արգելափակել բնակավայրերը, քաոսային իրավիճակ ստեղծել, այնպես անել, որ կառավարումը դառնա անհնարին։

Թաթոյանը շեշտեց նաև, որ շրջափակման առաջին իսկ օրերից մարդիկ Արցախում ստիպված են եղել չֆիլտրացված, կեղտոտ ջուր խմել։

Թաթոյանը ընդգծեց․ «Բաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ԼՀ