Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներից սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը: Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ:

Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներից սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա»:

--00—ՅՄ