Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

վվ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի  արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

--00—ԼՀ