«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

photo_2024-03-28_10-03-11

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևը հայտարարել է, թե տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ «Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին՝ մղելով նոր պատերազմի»։ Նրա խոսքով, Ֆրանսիան փորձում է իրագործել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը։

Նա նշել է, թե «Ֆրանսիան իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով տարբեր անձանց ներգրավում է գաղտնի համագործակցության մեջ, ստեղծում է լրտեսական ցանց և գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության»։

«Պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտեց այդ գործունեությունը, անհապաղ և օպերատիվ կերպով ձեռնարկելով անհրաժեշտ և համարժեք քայլեր, հետագայում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մեր պետության անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու և ճնշելու ուղղությամբ, իսկ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի կլինի։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին և «մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների բոլոր հնարավոր սցենարներում չպետք է կորցնել զգոնությունը հուսալի անվտանգության հարցերում»,-ասել է նա։

--00—ՅՄ