ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուրադ Քուրումը և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» քեմալական կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն փոխանակվել են վիրավորանքներով:
Քուրումը վերջերս խոսելով Իմամօղլուի մասին, ասել էր, որ նա նույնիսկ չի կարողանում նախարարության դռներից ներս մտնել նման արժանիքներից զուրկ լինելու պատճառով, ինչին էլ արձագանքել է Իմամօղլուն:
Նա լրագրողների հետ զրույցում, դիմելով Քուրումին, ասել է.
«Հարգարժան Քուրումը կոլոլակ (քյոֆթե-մսից պատրասված ուտեստ) պատրաստողների հետ խնդիր ունի: Մարտի 31-ից հետո ամեն անգամ, քյոֆթե ուտելիս, Ստամբուլի ընտրություններն է հիշելու»:
Բացի այդ, Իմամօղլուն դիմել է իշխող կուսակցության նախընտրական արշավում աջակցություն իրականացնող նախարարներին՝ կոչ անելով նրանց վերադառնալ իրենց պարտականությունների իրականացմանը:
«Նայում եմ արտգործնախարարին, ներքին գործերի նախարարին...ամենից առաջ նրանց գործառույթը քվեատուփի անվտանգությունն է: Եթե դու ընտրական քարոզարշավ ես իրականացնում, այս պետությունը քեզ ինչպե՞ս է վստահելու: Հույս ունեմ, որ պահ առաջ խելքները գլուխները կհավաքեն»,-ասել է նա:
Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող կուսակցության թեկնածուն նկատել է նաև, որ առաջին անգամ է Թուրքիան նման խոցելի վիճակում հայտնվել:
Աղբյուրը՝ Ermenihaber
--00—ՍՊ