Եթե չհաղթեինք աշխարհի առաջնությունը, հավանաբար, կհեռանայի հավաքականից. Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

IMG_7249-750x375

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կարիերան կավարտեր Արգենտինայի հավաքականում, եթե չկարողանար ազգային հավաքականի հետ հաղթել 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հաղթական զգացումները համեմատելի են մոգության հետ։

«Աշխարհի առաջնությունում հաղթելը կախարդանք էր մեզ, մեր ընտանիքների և ողջ երկրի համար, այս զգացմունքները մեզ հետ կմնան մեր ողջ կյանքում:

Հավանաբար, ես կհեռանայի ազգային թիմից, եթե մենք չնվաճեինք տիտղոսը, բայց, բարեբախտաբար, մենք դա արեցինք՝ Արգենտինային ևս մեկ հաղթանակ պարգեւելով», — Մեսիի խոսքերն է մեջբերում Big Time AS-ի փոդքաստը։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ