Գեղարքունիքում մեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից․ փրկարարները հանել են արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

dd

 

Մարտի 26-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ֆրանսիական փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել արգելափակումից։

--00—ՍՊ