Փաշինյանը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ սահմանները «ֆիքսված չեն»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

տա

Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն ՝ արձանագրելով․

«Ադրբեջանական քարոզչադաշտի կարկառուն ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը նաև վրացական տեղեկատվական, ընդգծված ադրբեջանամետ հարթակներում է նշում, թե ինչպիսի պահանջների ցանկ են ներկայացրել հայկական կողմին՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դրանցից հրաժարվել, այլև ակտիվ առաջ է մղելու։

Եվ՛ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ–ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ:
Օրեր առաջ Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նշել էր. «...դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք ճշմարտությունը...Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ »:

Հենց այսպես բառ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը...

Սա մեծ սուտ է, որն ինտենսիվորեն փորձում են մատուցել հայ հանրությանը: Կան հստակ սահմաններ, կան քարտեզներ, բայց Ադրբեջանի դրանցից որևէ մեկին համաձայն չէ: Ու այդ ֆոնին ՀՀ ղեկավարը ոչ միայն միակողմանի զիջման է գնում, այլ դեռ մի բան էլ ասում է, որ ՀՀ սահմանները «ֆիքսված չեն», բայց չգիտես ինչի իր համար Ադրբեջանի սահմանները շա՜՜տ «ֆիքսված են»»:

--00—ԼՀ