Հայաստանում օրենքով կարգելվի անչափահասներին կրել ծակող և կտրող առարկաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

գո

Հայաստանում օրենքով կարգելվի անչափահասներին կրել ծակող և կտրող առարկաներ։ Այս մասին  ArmeniaSputnik-ի հարցման ի պատասխան հայտնել են ՆԳՆ-ից։

Դա պայմանավորված է դեռահասների մասնակցությամբ դանակահարության դեպքերի հետ։ 2022 թ. հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է դանակի գործադրմամբ 17 հանցագործություն, 2023-ին՝ նման 25 դեպք անչափահասների մասնակցությամբ։ Մեծ հնչեղություն ստացավ մարտի 12–ին Ինֆորմատիկայի քոլեջում տեղի ունեցած 17-ամյա ուսանողի սպանությունը։

Դեռևս փետրվարին առաջարկվել էր փոփոխություն կատարել «Երեխայի իրավունքների և պաշտպանության մասին» օրենքում, որով հնարավոր կլինի իրականացնել մոնիթորինգ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արգելել դանակների և այլ վտանգավոր առարկաների վաճառքը կամ նվերը դեռահասներին։ Փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն այս ամիս։

--00—ԼՀ