Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս գործի հետ, քաղաքական ենթատեքստ չկա. Քերոբյանը պաշտպանեց վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս գործի հետ, քաղաքական ենթատեքստ չկա: Այսօր այս մասին Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էոկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր ազատման մասին հայտարարության տեքստին։

«Բայց Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ։ Ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Մնացած հարցերին եկեք չպատասխանեմ» - դատական նիստերի դահլիճում նշեց Քերոբյանը՝ խոսելով իր քրեական գործից։

Հիշեցնենք՝ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Քերոբյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախկին նախարարը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ