Քերոբյանը Լարսում կոնյակով հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

14b5c40e3893a20bc3d88942960f932b

Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենաների կուտակմանը։

«Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ, Քերոբյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ  որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- ասաց Քերոբյանը։

--00—ՅՄ