Մտածում են՝ լավ է բան չանել, քան ռիսկի դիմել. Քերոբյանի կոչը՝ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Կառավարության նիստի ժամանակ ներդրումային միջավայրի խթանմանն առնչվող որոշման քննարկման ժամանակ առաջարկվեց բիզնեսի պայմանների մեղմման քաղաքականություն վարել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանում բիզնես անողի համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսների, միջոցների անհասանելիությունն է:

«Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից: Չկան այլ ենթակառուցվածներ, որոնք շատ զարգացած են աշխարհում. դրանք են մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային կամ վենչուրային ֆոնդերը, կորպորոտիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկանները: Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածներն իսպառ բացակայում են: Եվ այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով:

Այս որոշմամբ մոնոպոլ դիրքը չի թուլացվել, այսինքն՝ մենք պնդում ենք, որ ընկերությունն անպայման պիտի գնա բանկ, ներդրում բերի բանկից, վարկավորում բերի նաև բանկից»,-ասել է նախարարը ապա հավելել, որ իր ղեկավարած նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածները, որպեսզի բանկային համակարգիին զուգահեռ փողը բիզնեսմեննրի համար ավելի հասանելի դառնա:

«Էս որոշման փոփոխությամբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները, որոնք հիմնականում սպառել են բոլոր միջոցներ ձեռք բերելու գործիքները, հնարավորություն ստանան՝ իրենց կապիտալը համալրվի նաև պետական օժանդակությամբ»,-ասաց նախարարը:

Վահան Քերոբյանը խոսեց նաև ռիսկի դիմելու կարևորության մասին և տեղեկացրել, որ իր ղեկավարած նախարարությունում կոչ է արել լինել համարձակ, չվախենալ սխալներ գործելուց:

«Մենք հիմա խոսում ենք անե՞լ, թե՞ չանել մի բան, որը կարող է առաջացնել ինչ-որ ռիսկ կամ կարող է չառաջացնել ինչ-որ ռիսկ: Ներողություն եմ խնդրում. վերջին 1,5 ամսվա՝ իմ աշխատանքի ընթացքում օրական 100 անգամ լսում եմ՝ սա ռիսկ է առաջացնում, սա ռիսկ է առաջացնում: Հարգելի՛ վարչապետ, մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնպես ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ, ըստ էության, բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան ինչ-որ բան անել, քանի որ այնտեղ կա ռիսկ:

Ես իմ նախարարությունում կոչ եմ արել լինել համարձակ և չվախենալ սխալներ գործելուց: Հիմա էստեղ էլ կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին լինել համաձարձակ, անել նոր քայլեր, որովհետև միայն դա կարող է էական փոփոխություն մտցնել աշխատանքի մեջ»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս