ԱՄՆ Սենատն ընդունել է Ուկրաինայի, Իսրայելի, Թայվանի համար նախատեսված 95 մլրդ դոլար օգնության փաթեթը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Screenshot_6

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար նախատեսված ու 95 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթին: Սակայն փաստաթուղթը օրենքի ուժ ձեռք բերելու համար դեռ պետք է ստանա Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան հավանությունը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Ուկրաինայի, Իսրայելի ու Թայվանի համար նախատեսված 95 միլիարդ դոլարանոց աջակցության փաթեթի համար, կարծես, վճռորոշ պահ է։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատն ընդունել է փաթեթին հավանություն տվող օրինագիծը, և այժմ հերթը ստորին պալատինն է՝ Ներկայացուցիչների տանը։ Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ներկայացուցիչների տանը կողմ քվեարկել, ինչը, սակայն, բարդ հարց է՝ հաշվի առնելով ստորին պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների դիրքորոշումը, որոնք արտերկրին ամերիկյան օգնությունը պայմանավորում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամրապնդմամբ։

«Կոչ եմ անում [ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի] խոսնակին թույլ տալ, որ Ներկայացուցիչների տունն իր կարծիքն արտահայտի, և չհրաժարվել օրինագիծը դնել քվեարկության»,- հայտարարել է Բայդենը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ