Սենատում մեկնարկում են ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի մասով լսումները, Թրեյսին հավանաբար կմեկնի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնից հայտնում են, որ նույն օրը լսումներ տեղի կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածության վերաբերյալ, ով նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Նրանց թեկնածությունների հաստատման պարագայում, արդեն հունվարին Թրեյսին Երևանից կմեկնի Մոսկվա, իսկ Քվիենը կկարողանա ժամանել Երևան:

--00—ԼՄ